ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Երկուական հաղթանակով

Երկուական հաղթանակով
25.10.2012 | 13:38

Ստամբուլում ընթացող WTA ամփոփիչ մրցաշարի սպիտակ խմբում հանդես եկող Մարիա Շարապովան ծանրագույն հանդիպում ունեցավ Ագնեշկա Ռադվանսկայայի հետ: Բավական է նշել, որ բոլոր երեք սեթերն էլ ավարտվել են միևնույն 7:5 հաշվով: Ռուս թենիսիստուհու համար վճռորոշ են եղել վերջին երկու սեթերը: Նախօրեին Շարապովան հեշտությամբ հաղթել էր Սառա Էրանիին (6:3, 6:2), լեհուհին` Պետրա Կվիտովային: Ի դեպ չեխ մարզուհին հիվանդության պատճառով լքել է մրցաշարը, նրա փոխարինելու է եկել Սամանտա Ստոսուրը (Ավստրալիա):
Երկու հաղթանակ ունի եւ կարմիր խմբում հանդես եկող ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, ով առավելության հասավ չինուհի Լի Նանի նկատմամբ (7:6, 6:3): Այս խմբից գերմանուհի Անգելիկա Կերբերի հետ դժվարագույն մրցամարտ ունեցավ Վիկտորիա Ազարենկան: Հանդիպումը տեւեց ավելի քան երեք ժամ ու ավարտվեց բելառուսցու հաղթանակով (6:7, 7:6, 6:4):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1616

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ